Հակառակորդի կրակի ինտենսիվությունը ժամը 21:00-ի դրությամբ Սոթքի և Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ էականորեն նվազել է: Այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարությունը։ Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ: