Այս պահին փոխարինվում է Երևան քաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերի 100 վերելակ: Այս մասին այսօր հայտարարվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում: Մոնտաժման աշխատանքների ավարտից և ԱԻՆ համապատասխան փորձաքննությունից հետո դրանք կհանձնվեն շահագործման: Երկրորդ փուլով կփոխարինվի ևս 400 վերելակ: