8.04.2025
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
prev Նախորդ նորություն

Երեւանում ներկայացրեցին նոր ՀԿ, որը կզբաղվի Հայաստան-Սփյուրք հարաբերություններով

Հայրենադարձ բանաստեղծուհի Մարիաննա Շահպարոնյանը հանդես է եկել հանրային գործունեության նոր ծրագրերով․ մեկնարկել է “Դեպի Հայաստան” համահայկական հասարակական կազմակերպության աշխատանքները։


Մարիաննա Շահպարոնյանը ասուլիսում ներկայացրել է հասարակական կազմակերպության առաքելությունն ու գործունեության ուղղությունները։
1.Ազգային համախմբման, հայրենասիրության և հայրենադարձության խրախուսում
2.Հայաստան-Սփյուռք
հարաբերությունների զարգացում և ամրապնդում
3.Հայաստանաբնակ և աշխարհասփյուռ հայության միավորումը ազգային արժեքների շուրջ։
4. Մարդու իրավունքների պաշտպանություն, մասնավորապես՝ կանանց իրավունքների


“Հայաստան-սփյուռք հարաբերությունների զարգացման ճանապարհին կան բազմաթիվ անելիքներ, մենք ունենք հստակ տեսլական և մշակված ծրագրեր, ինչպես նաև ռազմավարություն այդ հարաբերությունների որակի բարձրացման և զարգացման հարցում
Առաջնահերթությունը տրվելու է կրթական և մշակութային ծրագրերի իրականացմանը, հայոց լեզվի պահպանման ուղղված միջոցառումներին։ Ուզում եմ նշել նաև, որ մեր կազմակերպության նպատակներից մեկն է նաև՝ սփյուռքի տարբեր գաղթօջախների միջև ամուր կապեր և շփման խողովակներ ստեղծելը, որպեսզի մեր գործունեությունները լինեն համակարգված և համախմբված աշխարհով մեկ”,- ասում է “Դեպի Հայաստան”համահայկական հասարակական կազմակերպության հիմնադիր տնօրենը։


“Դեպի Հայաստան” համահայկական հասարակական կազմակերպությունը ստեղծվել է, որպիսի առաջ տարվեն հայանպաստ նորմատիվները և համախմբում բերվի մեր հասարակություն։


Մարիաննա Շահպարոնյանի խորին համոզմամբ պետք է ինստիտուցիոնալ կերպով ուղորդվեն Հայաստան-Սփյուռք հարաբերությունները։ “Անշուշտ պետք է հաշվի առնել, որ սփյուռքը տարբեր է և բազմաշերտ,իրենց նվաճումներով և խնդիրներով հանդերձ”,- ասում է նա։


“Դեպի Հայաստան” համահայկական հասարակական կազմակերպությունը իր առաքելությունը իրականացնելիս ակնկալում է աջակցություն, ինչպես սփյուռքում բնակվող հայրենակիցներից, այնպես էլ Հայաստանում։


Եզրափակելով հիմնադիր տնօրենը իր երախտագիտությունը հայտնեց հայկական սփյուռքին՝ մեր հայրենիքի բարգավաճման գործում անմնացորդ նվիրումի համար: “Միասին մենք կշարունակենք կառուցել կամուրջներ և բարձր պահել մեր սուրբ եռագույնը, անկախ նրանից, թե աշխարհի որ կողմում ենք բնակվում”,- ասաց
Մարիաննա Շահպարոնյանը:

Արմեն Գրիգորյանը գործուղվել է Շվեդիա, Ֆինլանդիա և Լիտվա
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
07.04.2025
Նիկոլ Փաշինյանն ու Իվա Պետրովան քննարկել են Հայաստանի և ԱՄՀ-ի համագործակցությունը