16.05.2024
Հայաստանում քաղբանտարկյալներ չկան. Գրիգոր Մինասյան
prev Նախորդ նորություն

Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը. կստեղծվի ավելի քան 140 նոր աշխատատեղ

Կառավարությունն ապրիլի 4-ի նիստում բավարարել է մի շարք ընկերությունների ներկայացրած հայտերը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծման մաքսատուրքից ազատվելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ:


«Նուվո վիլաժ» ՍՊԸ-ը ներմուծվող սարքավորումները նախատեսում է օգտագործել Կոտայքի մարզում, 5 հա արտադրական տարածքում ջերմոցի կառուցման համար։ Ջերմոցում նախատեսվում է աճեցնել բանջարեղեն և բոստանային մշակաբույսեր։ Նախատեսվում է իրականացնել ընդհանուր շուրջ 3.26 մլրդ դրամի կապիտալ ներդրում, որից 1.7 մլրդ դրամը ջերմոցի կառուցման, իսկ մնացած մասը այլ աշխատանքների իրականացման համար։


Ներկայումս առկա է 60 աշխատատեղ՝ 200 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1.7 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 86 մլն դրամ:


«Հիտեքս պլաստիկ» ՓԲԸ-ը ներմուծվող հումքը կօգտագործի պլաստիկ շշերի նախակաղապարների արտադրության համար՝ իրականացնելով 1.27 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման և 322 մլն դրամի ներդրում սարքավորումների ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 57 աշխատատեղ՝ 245 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2027 թ. նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 60-ի՝ 276 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1.27 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 56 մլն դրամ:


«Քարակերտի քարաձուլման գործարան» ԲԲԸ-ը ներմուծվող սարքավորումներով նախատեսում է հիմնել ամրանների տաք գլոցման հոսքագիծ՝ ամրանների արտադրության համար։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել շուրջ 3.7 մլրդ դրամի ներդրում, որից շինություններ և կառուցվածք՝ 271 մլն դրամ, սարքավորումներ՝ 2.1 մլրդ դրամ, տեղադրում և շահագործում՝ 283 մլն դրամ, մինչև շահագործման ծախսեր՝ 453 մլն դրամ, շրջանառու միջոցներ՝ 625 մլն դրամ։


Մինչև 2025 թ. նախատեսում է ստեղծել 24 նոր աշխատատեղ՝ 280 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 295.9 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 18.4 մլն դրամ:


«Արմիմպեքս» ՍՊԸ-ը ներմուծվող հումքը կօգտագործի ջուտե պայուսակների արտադրության համար՝ իրականացնելով 797.5 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար, 100 մլն դրամի ներդրում հիմնական միջոցների ձեռքբերման համար և 200 մլն դրամի ներդրում շինարարական աշխատանքների իրականացման համար։


Ներկայումս առկա է 11 աշխատատեղ՝ 150 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակում մինչև 2027 թ. նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 60-ի՝ 190 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 797.5 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 49.7 մլն դրամ:


Գործադիրի մեկ այլ որոշմամբ էլ «Տ-մետալ» ՓԲԸ-ին տրվել է «Էկոս» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառվելու թույլտվություն: «Էկոս» ազատ տնտեսական գոտում շահագործողների գործունեությունը հնարավորություն կընձեռի ներգրավել ներդրումներ, խթանել բարձր և նորարարական տեխնոլոգիաների ոլորտում ստեղծված արդյունքի արտահանումը, նպաստել տվյալ հատվածում հայկական բրենդի ճանաչմանն ու տարածմանը:

Կառավարությունը «Երկրապահ կամավորականների միության» վերաբերյալ որոշում է ընդունել
Հաջորդ նորություն next

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online

alexistogel 4d

alexistogel slot

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel

Slot Gacor