11.09.2026
Քաղաքական խորհրդակցություններ ՀՀ և Սերբիայի ԱԳՆ-ների միջև
prev Նախորդ նորություն

Հայաստանում քաղբանտարկյալներ չկան. Գրիգոր Մինասյան

Ապրիլի 4-ին տեղի ունեցած կառավարության նիստից հետո ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հայտարարեց, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան:


"Հայաստանը ժողովրդավարական երկիր է այնքանով, որքանով ամեն օր բացում ես սոցիալական ցանցերը և հրապարակային ելույթներում տեսնում, թե ինչպես են շատ ընդդիմադիրներ և նրանց փաստաբաններ գոհունակություն հայտնում այս կամ այն գործով արդար որոշում կայացնելու համար։ Այդ որոշումները դատարաններում կայացվում են ամեն օր", - նշեց Մինասյանը։


Նա նաև հավելեց, որ բոլորը՝ լինեն ներկա, նախկին, թե ապագա պաշտոնյաներ, պետք է հասկանան, որ "յուրայինների" և "ոչ յուրայինների" բաժանում չկա: "Եվ եթե անձը կասկածվում է հանցագործություն կատարելու մեջ, մեր իրավապահներն անպայման համապատասխան միջոցներ կձեռնարկեն", - ընդգծեց նախարարը:


Մինասյանը նաև նշեց, որ քրեական գործեր են հարուցվում պաշտոնատար անձանց կամ նրանց հարազատների նկատմամբ ՝ անկախ նրանց կարգավիճակից:

Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը. կստեղծվի ավելի քան 140 նոր աշխատատեղ
Հաջորդ նորություն next
 Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ