Երեք օր շարունակ, ժամը 20:00-ից Թումոյի այգում կներկայացվեն Արամ Խաչատրյանի բալետային գլուխգործոցները: Նախագիծն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ:Բեմում լինելու է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստական կազմն ու նվագախումբը՝ մաեստրո Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ:Հունիսի 6 - «Գայանե» Հունիսի 7-«Դիմակահանդես» Հունիսի 8- «Սպարտակ» Մուտքն ազատ է: Հունիսի 6-ին, 7- ին և 8- ին Երևանի մետրոպոլիտենը կաշխատի մինչև ժամը 01:00-ն: Թումոյի այգուց կգործեն նաև անվճար ավտոբուսներ` դեպի «Բարեկամություն» և «Զորավար Անդրանիկ» մետրոկայարաններ: