Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովին՝ Անկախության օրվա առթիվ։ Ուղերձում նշված է. «Ձերդ գերազանցություն, Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ և Ղրղզստանի Հանրապետության քաղաքացիներին Անկախության օրվա առթիվ։ Վստահ եմ, որ մեր երկու ժողովուրդների միջև ձևավորված բարեկամական և հարգալից հարաբերություններն ամուր հենք կհանդիսանան հայ-ղրղզական համագործակցության ընդլայնման համար ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում, այդ թվում՝ ընթացիկ տարվա աշնանը Բիշքեկում կայանալիք միջոցառումների շրջանակում: Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և հաջողություն, իսկ Ղրղզստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»։