Բագրատ Սրբազանը քաղաքացիների հետ երեկոյան 18:00–ից շարժվելու է դեպի Սարդարապատ հուշահամալիր՝ Շահումյան հրապարակից: "Գիշերը մնալու ենք այնտեղ",- հայտարարեց նա Սուրբ Աննա եկեղեցու բակում: Նա նշեց, որ կգիշերեն այնտեղ, կհիշեն հերոսներին, կմտորեն, թե ինչպես հայրենազրկված, ցեղասպանված ժողովուրդը կարողացավ ընդամենը երեք տարի հետո հռչակելկ իր պետականությունը: "Մենք հիմա հետընթաց ենք ապրում. ամեն ինչ ունեցած՝ կորցնում ենք: Արդեն Հայաստանը կոչում են Ադրբեջանի խանություն, դժբախտաբար",- ասաց նա: