Քիչ առաջ պաշտպանության նախարարությունը նոր զեկույց է ստացել բժիշկներից, համաձայն որի կրկին փորձած ռեանիմացիոն ինտենսիվ միջոցառումների արդյունքում Նարեկ Կարենի Պողոսյանի սրտի զարկը վերականգնվել է։ Այդ մասին հայտնում են ՊՆ-ի մամուլի ծառայությունից: Պն-ից հայտնում են, որ զինծառայողն ունի ծանր հրազենային վիրավորում, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, ռեանիմացիոն գործողությունները զինծառայողի կյանքը փրկելու համար շարունակվում են: "Պաշտպանության նախարարությունը նախորդ հաղորդագրությունից հեռացնում է Նարեկ Կարենի Պողոսյանի անունը և հայցում հանրության և զինծառայողի ընտանիքի ներողամտությունը", - ասված է հաղորդագրության մեջ: Ավելի վաղը ՊՆ-ն հրապարակել էր Սոթքում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվածների անունները, որտեղ նշված էր նաև Նարեկ Կարենի Պողոսյանը: Այսպիսիով հայկական կողմի զոհերը երեքն են: