ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ժամանեց "Զվարթնոց" օդանավակայան: Քիչ առաջ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղարի միջև մի շարք փաստաթղթեր ստորագրվեցին: Մասնավորապես. Հայաստանն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները նախաստորագրել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և միջազգային բարգավաճման» նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը»։ Ստորագրվեց ՀՀ և ԱՄՆ-ի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը: Ստորագրվեց ՀՀ և ԱՄՆ-ի միջև կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների արդյունահանման և մշակման ոլորտում մատակարարման ապահովման շրջանակային հուշագիրը: