ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այսօր ստորագրելու են փոխըմբռնման հուշագիր: Այս մասին հայտնում է ԱՄՆ պետքարտուղարությունը: Նշվում է, որ Ռուբիոն հայ գործընկերոջ հետ կհանդիպի 15։30-ին "Զվարթնոց" օդանավակայանում, իսկ փաստաթղթի ստորագրումը նախատեսված է ժամը 16։00-ին: Թե ինչ փաստաթղթի մասին է խոսքը չի մանրամասնվում: