Օգոստոսի 4-ից 8-ը Հայաստանի ողջ տարածքում կպահպանվի կայուն, առանց տեղումների եղանակ։ Սակայն երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում Արմավիրում, ինչպես նաև Կոտայքի և Արագածոտնի նախալեռնային գոտիներում՝ մինչև 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մեծ փոփոխության չի ենթարկվի։ Երևան քաղաքում ևս՝ օգոստոսի 3-ի ցերեկից սկսած մինչև օգոստոսի 8-ը, տեղումներ չեն կանխատեսվում։ Երեկոյան ժամերին քամու պոռթկումները կարող են հասնել 14-18 մ/վ։