ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հանդես է եկել ցավակցական ուղերձով: "Խորին ցավակցություն ենք հայտնում ք.Ճամբարակում բնակելի շենքի պայթյունի հետևանքով զոհվածների մտերիմներին և հարազատներին: Տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում",- ասված է հայտարարության մեջ: Հիշեցնենք, երեկ ողբերգական դեպք էր տեղի ունեցել Ճամբարակ քաղաքում, որտեղ բնակելի շենքում գազի պայթյունի հետևանքով 5 մարդ զոհվել է, 11-ը հոսպիտալացվել: