«Իմ քայլը» ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրել է Ջհանգիրյանի և Խաչատուրյանի թեկնածությունները Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել է Գագիկ Ջհանգիրյանի և Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունները, այս մասին ասված է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի տարածած հաղորդագրությունում: 17:52
Վաղարշակ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Շոյգուի հետ Երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության ընթացիկ հարցերը, Լեռնային Ղարաբաղում օպերատիվ իրավիճակին, գերիների և պատանդների վերադարձին, ինչպես նաև անհայտ կորածների որոնողական աշխատանքներին առնչվող մի շարք խնդիրներ։ 17:34
Իշխանությունները չեն առաջարկել արտահերթ ընտրություններ անցկացնել հենց հիմա. «Իմ քայլը» Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը Հայաստանի իշխանությունների համար ինքնանպատակ չէ, այլ խնդրի լուծման մեխանիզմ։ Այս մասին այսօր՝ հունվարի 21-ին, ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Սուրեն Գրիգորյանը։ 16:51
ԲՀԿ-ում կտրականապես հերքում են ընդդիմության պառակտման մասին լուրերը ԲՀԿ-ում կտրականապես հերքում են ընդդիմության պառակտման եւ ինքնուրույն գործելու ԲՀԿ-ի մտադրության մասին լուրերը։ 15:47
Շուշին հայերի գերակշռությամբ քաղաք էր. փորձագետի պատասխանը Փաշինյանին Նոյեմբերի 16-ին Նիկոլ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղի պատմական մայրաքաղաք Շուշին անվանեց «դժբախտ, դժգույն քաղաք» և հռետորական հարց ուղղեց: Իսկ 2021 թվականի հունվարի 20-ին նա հայտարարեց, որ «մինչև Շուշիի ազատագրումը բնակչության ավելի քան 90 տոկոսը ադրբեջանցիներ էին»։ 15:11
Պայթյունի ձայնն ուժեղ է լինելու. Մարտունի քաղաքի տարածքում վնասազերծվելու են ավիառումբեր Արցախի Մարտունի քաղաքի և հարակից բնակավայրերի, ինչպես նաև Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների մոտակայքում հունվարի 21-ի օրվա ընթացքում նախատեսվում է չպայթած զինամթերքի վնասազերծում: Այս մասին տեղեկացնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից: 13:59
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են ԼՂ հարցով բանակցությունների վերսկսմանը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հունվարի 21-ինհեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ։ Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: 13:27
Ինչո՞ւ ԱԱԾ նախկին տնօրենի մահվան գործը չի կարճվել. պարզաբանում է ՔԿ փոխնախագահը Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան գործը չի կարճվել, նախաքննությունը շարունակվում է: Այս մասին այսօր՝ հունվարի 21-ին, ասել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մելիքյանը։ 13:10
Ամուսինն աղանդավո՞ր է. առողջապահության նորանշանակ նախարարն անդրադարձավ լուրերին Կրոնի ազատությունը սահմանադրությամբ անքակտելի իրավունք է: 13:09
Ինչպես պաշտպանել ուրիշին պատկանող սեփականությունը ոտնձգությունից. կառավարության որոշումը Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 21-ի նիստում որոշեց ամրապնդել ուրիշին պատկանող սեփականության նկատմամբ ոտնձգությունից պաշտպանության մեխանիզմները: 12:31
Հաստատվել է պատերազմի հետևանքով վիրավորում ստացած անձանց պրոթեզավորման հատուկ ընթացակարգը Հայաստանի կառավարությունն այսօրվա նիստում հատսատել է պատերազմի հետրանքով վիրավորում ստացած անձանց պրոթեզավորման հատուկ ընթացակարգը: 12:11
Ինչո՞ւ իշխանությունները հայ գերիների մասին տվյալներ չեն հրապարակում. Շահնազարյանի վարկածը Ադրբեջանում են գտնվում 235 հայ ռազմագերիներ, որոնց թվում կան քաղաքացիական անձինք եւ կանայք: Այս մասին «Պրեսինգ»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը։ 10:25
ՌԴ 2020-ին մուտք գործած օտարերկրացիների ավելի քան 80%-ը կազմել են ԱՊՀ երկրների բնակիչները Առավել հաճախ Ռուսաստան 2020 թ-ի 11 ամիսների ընթացքում ժամանած օտարերկրացիների թվի 80%-ը կազմել են ԱՊՀ երկրների քաղաքացիները: Ընդ որում, եվրոպացիների մասնաբաժինը, ովքեր եկել են Ռուսաստան, չի գերազանցում 8%: 10:07
ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ են տեղի ունեցել Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունների միջև. 09:12