25.11.2024
Ինչպես պաշտպանել ուրիշին պատկանող սեփականությունը ոտնձգությունից. կառավարության որոշումը
prev Նախորդ նորություն

Ամուսինն աղանդավո՞ր է. առողջապահության նորանշանակ նախարարն անդրադարձավ լուրերին

Կրոնի ազատությունը սահմանադրությամբ անքակտելի իրավունք է: Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով հարցին, թե որքանով են համապատասխանում իրականությանը լուրերը, որ իր ամուսինը «Ռեմա» աղանդի քարոզիչներից է:


«Ամուսինս չի հանդիսանում քարոզիչ. այդքանը»,- պատասխանեց նորանշանակ նախարարը: Այս թեմայի վերաբերյալ այլ հարցերի նա հրաժարվեց պատասխանել:


VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ համացանցում տեսահոլովակ էր հայտնվել նախարարի ամուսնու՝ Ստեփան Ավանեսյանի մասնակցությամբ:


Հիշեցնենք նաև, որ հունվարի 18-ին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից, նրան այդ պաշտոնում փոխարինեց Անահիտ Ավանեսյանը: Ըստ մամուլի՝ վերջինս Թորոսյանի մտերիմ ընկերոջ կինն է, որոնք ունեն նաև բիզնես շահեր առողջապահության ոլորտում: