Հրապարակվել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելիս զոհված ևս 23 զինծառայողների անունները
Պաշտպանության նախարարությունը հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված ևս 23 զինծառայողների անունները:
22:26
Պաշտպանության նախարարությունը հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված ևս 23 զինծառայողների անունները:
22:26
Այսօր որոշում եմ կայացրել դիմել Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդին Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին բուհի պատվավոր դոկտորի կոչումից զրկելու խնդրանքով` հայ ինքնության, սեփական հողում ինքնորոշվելու, ապրելու և արարելու, մեր հայրենակիցների կյանքի իրավունքի դեմ ուղղված Ադրբեջանի քայլերը իր հայտարարություններով խրախուսելու և դրանց անուղղակի աջակցելու համար
21:21
Կոչ ենք անում շահագրգիռ պետությունների ղեկավարներին` գործուն միջոցներ ձեռնարկել հակամարտության մեջ օտարերկրյա ահաբեկիչների և վարձկանների օգտագործումը թույլ չտալու և տարածաշրջանից նրանց անհապաղ դուրս բերելու ուղղությամբ
21:02
Մենք միշտ մեր զինվորների կողքին ենք
19:23
Սեպտեմբերի 30-ին տեղի ունեցավ Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը: Այդ մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:
18:46
Ադրբեջանի Հանրապետությունը Արցախի Հանրապետության դեմ հարձակողական օպերացիայի օդային ղեկավարումը հանձնեց Թուրքիայի ռազմաօդային ուժերին: Այդ մասին հայտնել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
18:31
Օրվա ընթացքում ճակատային գծի բոլոր ուղղություններում շարունակվել են մարտական գործողությունները: Այդ մասին հայտարարել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
18:25
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ծանր տեխնիկա է հասցնում Արցախ-Իրան սահմանին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
16:17
Տույժեր և տուգանքներ տվյալ ժամանակահատվածի համար ՉԵՆ կիրառվի։
16:10
Որևէ օժանդակության անհրաժեշտություն չկա:
16:05
ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում` հեռախոսակապ չհաստատել, տվյալներ չփոխանցել, չպատասխանել կասկածելի հեռախոսազանգերի: Նման իրավիճակում հայտնվելու դեպքում անհապաղ տեղեկացնել ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը:
15:54
Արցախը ռազմաճակատը շարունակում է համալրել նոր ուժերով՝ ապահովելով մարտական խնդրի կատարումը
15:32
Ադրբեջանի և Հայաստանի միջև հերթական ռազմական առճակատման արդյունքում ստեղծվել է ծանր իրավիճակ, կան մեծ թվով զոհեր և, ցավոք, մինչ այժմ հնարավոր չէ ռազմական գործողությունների դադարեցում և երկխոսության վերսկսում: Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:
15:32
Պաշտոնական Բաքուն բացահայտ կերպով գրոհում է խաղաղ բնակչության դեմ՝ ոտնահարելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը:
15:18
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է հեռախոսազրույցների շարքն օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ: Այդ մասին հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը:
15:14
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի հետ սահմանին և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողությունների առնչությամբ նամակներ է հղել արաբական աշխարհի մի շարք երկների ղեկավարների: Այդ մասին հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից:
15:13
Այս պահի դրությամբ մարտագծի ամբողջ երկայնքով ինտենսիվ մարտերը շարունակվում են:
15:01
Դադարեցնել Ադրբեջանին զենքի մատակարարումները․ Երուսաղեմի Հայոց պատրիարքը դիմել է Իսրայելի նախագահին
14:50
Հունաստանը ԵԱՀԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստ է պահանջել Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման քննարկման համար։ Այս մասին ասվում է հաղորդագրության մեջ, որը տարածել է Հունաստանի ԱԳՆ-ն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
14:10
Պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի վստահ հրամանատարությամբ մեր տղաներն արդյունավետ կերպով իրականացնում են Հայրենիքի պաշտպանության սուրբ առաքելությունը
14:03
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը լուսանկարներ է հրապարակել՝ ներկայացնելով Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչներից մեկի կողմից խոցված ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչի մնացորդները։
13:44
Հայտարարությունը տեսանյութի տեքսով տեղադրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:
13:42
Արցախի ՊԲ ստորաբաժանումները առանձին հատվածներում իրականացնում են պատժիչ գործողություններ։
13:15
Առավոտյան հյուսիային ուղղությամբ ադրբեջանական ուժերն անցել են լայնածավալ հաձակողական գործողությունների: Այդ մասին ասյօր տեղի ունեցած մամուլի ասուլիսին հայտարարել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
12:44
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վտանգավոր եւ չմտածված է համարում Թուրքիայի քաղաքական հայտարարությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված:
12:26
Հայաստանը, սակայն, երբեք չի գործի ի վնաս իր ազգային շահերի և Լեռնային Ղարաբաղի շահերի
12:23
Զոհվել է ՀՀ ԶՈՒ օդաչու մայոր Վալերի Դանելինը:
12:14
Բարերարներ Միքայել և Կարեն Վարդանյանները «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաքի շրջանակներում հատկացրել են 250 մլն դրամ՝ հայոց բանակին աջակցելու նպատակով:
12:02
ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը հարցազրույց է տվել իրանական «Tasnim» գործակալությանը: Հարցազրույցի տեքստային տարբերակը հրապարակել է Իրանում ՀՀ դեսպանությունը։
11:52
Մեդիա տիրույթում նկարներ են տարածվում, որտեղ Թբիլիսիի հեռուստաաշտարակը և Խաղաղության կամուրջը Ադրբեջանի դրոշի գույներով են, որով, իբրև թե, Վրաստանն իր աջակցությունն է հայտնում Ադրբեջանին։
11:47
Սեպտեմբերի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 50359 դեպք, որոնցից 44001-ն` առողջացած, 959-ը` մահվան ելքով:
11:39
Կիրառվում են օդ-ցամաք հեռահար հրթիռներ։ Օդաչուների թուրքերենով խոսակցությունները արձանագրված են։
11:24
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել The Washington Post-ին, որում անդրադարձել է Լեռնաիին Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային և պատերազմական գործողություններին: ՀՀ վարչապետը խոսել է նաև Թուրքիայի ներգրավվածությւան մասին:
11:22
Ադրբեջանի ռազմաօդային ուժերը խառը մարտակարգով ռմբաավիացիոն հարվածներ են հասցնում Արցախի ՊԲ հյուսիսային ուղղությամբ, օգտագործվում են նաեւ թուրքական արտադրության ԱԹՍ-ներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
11:02
Թուրքիան երկար ժամանակ ակտիվորեն փորձում է օգտագործել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը Հարավային Կովկասում իր ապակառուցողական արտաքին քաղաքական օրակարգն առաջ մղելու համար, ընդ որում՝ ոչ միայն հրապարակավ արտահայտելով անվերապահ համերաշխություն Ադրբեջանին, այլև այդ երկրին ցուցաբերելով իր անմիջական աջակցությունը, այդ թվում՝ ռազմական բնույթի:
10:22
Երեւում է՝ արցախցիների իրավունքների պաշտպանության նպատակով «միջանկյալ միջոց» կիրառելու կամքն ու կարողությունն ունի միայն հայկական զինված ուժերը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ բեգլարյանը:
10:13
Մարտավարական նախաձեռնությունը իր օգտին բարելավելու հակառակորդի բոլոր փորձերը ձախողվել են. Արցախի ՊԲ-ն մանրամասնում է
10:00
«Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանի եթերում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատմել է, թե ինչպես է Ռուսաստանը մասնակցում ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:
09:52
Հայաստանը միշտ պատրաստ է եղել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, բայց չի լուծելու այդ հարցը ի վնաս իր ազգային անվտանգության:
09:51
Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) սեպտեմբերի 29-ի երեկոյան Վիեննայում Մշտական Խորհրդի հատուկ նիստ է անցկացրել՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի իրադրությունը, հաղորդում է Deutsche Welle-ն:
09:08
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողությունները: Այս մասին լրագրողներին հայտնել է ԱԽ-ի նախագահ, ՄԱԿ-ում Նիգերի մշտական ներկայացուցիչ Աբդու Աբարին՝ ամփոփելով խորհրդի փակ խորհրդակցությունների արդյունքները։
08:42
Արցախյան ռազմաճակատի ամբողջ երկարությամբ այս պահի դրությամբ հրետանային փոխհրաձգություն է։
08:35