ՀՀ-ն ցանկանում է զարգացնել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ. Միրզոյան Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Ջեքի Կանչելյան-Սփիրին եւ Ջուդի Չուին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ի լրատվության բաժնից։ 19:45
Տեղի է ունեցել ՍԾՏՀԿ երկրների նախարարների հանդիպումը. ելույթ է ունեցել Հակոբ Արշակյանը Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի («WCIT 2019») շրջանակներում հոկտեմբերի 7-ին տեղի է ունեցել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) անդամ երկրների նախարարների հանդիպումը, որտեղ ելույթ է ունեցել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։ 18:04
Շուրջ 1 մլն դոլար. որքան է արժեցել WCIT-2019-ի բացման համերգը եւ ով է վճարել Հոկտեմբերի 6-ին Հանրապետության հրապարակում կայացած WCIT-ի հանդիսավոր բացման համերգի համար ծախսվել է 450 մլն դրամ՝ մոտ $935 հազար ընթացիկ համարժեքով: 18:01
«WCIT-2019»-ին մասնակցելու համար ՀՀ-ում գտնվող նախարարներն այցելել են «Դիջիթեք էքսպո» Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի («WCIT 2019») շրջանակներում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի հրավերով Հայաստանում գտնվող բարձր տեխնոլոգիաների ոլորտը համակարգող մի շարք երկրների նախարարներ և պատվիրակությունների ղեկավարներ (Բրազիլիա, Մալազիա, Հունաստան, Լիտվա, Էստոնիա, Իրաք, Բելիզ, Բանգլադեշ, Աֆղանստան, Պենանգ) հոկտեմբերի 7-ին այցելել են «Դիջիթեք էքսպո» ցուցահանդես: 17:57
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: 17:44
Թշնամիները չեն կարողանա երկպառակություն սերմանել Իրանի և Իրաքի միջև. Խամենեի Իրանի գերագույն ղեկավար Ալի Խամենեին հայտարարել Է, որ «թշնամիները» չեն կարողանա երկպառակություն սերմանել Իրաքի եւ Իրանի միջեւ: 17:36
ԱՄՆ-ը զորքերը դուրս է բերում Սիրիայի հյուսիս-արևելքից. Էրդողան Միացյալ Նահանգները սկսել է զորքերը դուրս բերել Սիրիայի հյուսիս-արևելքից, որտեղ Թուրքիան մտադիր է գործողություն իրականացնել անվտանգության գոտի ստեղծելու նպատակով: Այս մասին ասել է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: 17:12
Բաքուն և Մոսկվան արդյունավետորեն համագործակցում են գլոբալ անվտանգության հարցերում. ԱԳՆ Ադրբեջանի ԱԳՆ. Բաքուն և Մոսկվան արդյունավետորեն համագործակցում են գլոբալ անվտանգության հարցերում 16:47
Հայաստանն առաջիկայում պատրաստվում է տեղայնացնել YouTube-ը. բանակցություններ են ընթանում Հայաստանն առաջիկայում պատրաստվում է տեղայնացնել YouTube-ը: Այդ մասին WCIT 2019 համաժողովի ժամանակ հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: 16:41
Նախիջևանի առանձին համազորային բանակը հրամանատարաշտաբային զորավարժություններ է անցկացրել Նախիջևանի ռազմական կայազորի զորքերի 2019 թ. մարտական համակարգման պլանի համաձայն՝ անցկացվել են հրամանատարաշտաբային զորավարժություններ, հայտնում է Ադրբեջանի Պնախարարությունը: 16:26
Մինչև 2023 թվականը Ադրբեջանի ոչ նավթային արտահանումը կգերազանցի 3 միլիարդ դոլարը. նախարար Նախարար. Մինչև 2023 թվականը Ադրբեջանի ոչ նավթային արտահանումը կգերազանցի 3 միլիարդ դոլարը 16:06
Քիմ և Քորթնի Քարդաշյաններն իրենց երեխաներին մկրտել են Էջմիածնում Քիմ և Քորթնի Քարդաշյան քույրերը հոկտեմբերի 7-ի առավոտյան Էջմիածնում մկրտել են իրենց երեխաներին: 14:39
Քոչարյանի պաշտպանն ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել դատավոր Աննա Դանիբեկյանին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործով դատական նիստը: 14:37
Փաշինյանը ՌԴ-ի հետ հարաբերություններում պետք է առաջնորդվի պրագմատիզմով ԵԱՏՄ-ն և ՀԱՊԿ-ն համարվում են հետխորհրդային տարածքում ինտեգրացիայի և ռազմա-քաղաքական դաշնության այն հարթակները, որոնց միջոցով ՌԴ-ն ցանկանում է պահպանել իր գեոպոլիտիկ ազդեցությունն իր սահմանների երկայնքով: Ինչպիսին պետք է լինի ՀՀ-ի ցանկացած պրագմատիկ կառավարության քաղաքականությունն այդ հարթակների նկատմամբ և դրանց միջոցով իր երկկողմ կապերի զարգացումը Մոսկվայի հետ: 14:19
Էրդողանը Թրամփի հետ բանակցությունների կմեկնի Թուրքիայի և ԱՄՆ նախագահներ Թայիփ Էրդողանն ու Դոնալդ Թրամփը հեռախոսով քննարկել են Սիրիայի հյուսիսում նախատեսվող անվտանգության գոտու հարցը: 14:13
Դուք «Սիլիկոնյան հովիտ» եք տարածաշրջանում և մեծ հեռանկար ունեք. Իվոն Չու Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի նախագահ Իվոն Չուն 7-րդ անգամ է Հայաստանում, և շատ է սիրել մարդկանց, մշակույթն ու երկիրը: 14:05
Հույս ունենք՝ ՌԴ-ն կկարողանա վերացնել Իրանի եւ Սաուդյան Արաբիայի տարաձայնությունները. ՕՊԵԿ ՕՊԵԿ-ը հույս ունի, որ Ռուսաստանը կկարողանա վերացնել Իրանի եւ Սաուդյան Արաբիայի տարաձայնությունները 13:57
Հարևան երկրների հետ հարաբերությունների ընդլայնումն Իրանի գերակայությունն է. Զարիֆ Իրանի ԱԳ նախարարն ասել է, որ հարևան երկրների հետ հարաբերությունների ընդլայնումն Իսլամական հանրապետության արտաքին քաղաքականության գերակայություններից է: 13:34
Պահեստազորից հավաքներին մասնակցած ութ աղջիկների շնորհվել է լեյտենանտ զինվորական կոչում. ՊՆ Պահեստազորային պատրաստության շրջանակներում վարժական հավաքներին մասնակցած թվով ութ աղջիկների ՀՀ Պաշտպանության նախարարի հրամանով շնորհվել է սպայական լեյտենանտ զինվորական կոչում: 13:29
Գենի հետազոտություն անցնող թուրքերի մի մասը պարզում է, որ հայկական ծագում ունի «Աշխարհում միլիոնավոր մարդիկ գենի (ԴՆԹ-ի) հետազոտություն են ացնում՝ պարզելու իրենց նախնիների ծագումը: Թուրքիայում այդ տեստն արգելված է, սակայն արտասահման մեկնած բազմաթիվ թուրքեր, նշյալ գենետիկական հետազոտությունն անցնելով, պարզում են որ իրենց նախնիները հայեր, հրեաներ կամ կարմրամորթներ են»,- գրում է լիբերալ ուղղվածություն ունեցող «Ahval» թուրքալեզու կայքի վերլուծաբան Սիբել Էքինը, գրում է ermenihaber.am-ը: 12:49
Մի խումբ գործիչներ հայտարարություն են տարածել՝ պահանջելով ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին 2rd.am-ի տրամադրության տակ է հայտնվել հայտարարություն, որին միացել են հասարակական, քաղաքական, մշակույթի, սպորտի մի քանի տասնյակ գործիչներ․ 12:44
Բացահայտվել է ՀՀ-ից Ավստրալիա թմրամիջոցի մեծաքնակ արտահանման դեպք. ԱԱԾ (տեսանյութ) Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, թմրամիջոցների մաքսանենգության դեմ պայքարին ուղղված գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի մաքսանենգության դեպք: 12:32
Դատապարտելի է. մի շարք ՀԿ-ների հայտարարությունը «Հայելի» մամուլի ակումբում միջադեպի մասին Մի շարք լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը՝ 2019թ․հոկտեմբերի 5-ին «Հայելի» մամուլի ակումբում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ. 12:07
Քոչարյանի գործով դատի ժամանակ հավաքի մասնակցին ծեծելու դեպքով մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔԿ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում` Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի մոտ տեղի ունեցած միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: 11:52
Հայաստանը կարող ենք դարձնել դրախտ տաղանդավոր մարդկանց համար. Փաշինյան Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այսօր Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի պաշտոնական բացման արարողությանը: Աշխարհում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խոշորագույն իրադարձությունը 2019 թվականին անցկացվում է Երևանում։ Մասնակցում են 70 երկրից ժամանած ավելի քան 2500 առաջնորդներ, նորարարներ, քաղաքական գործիչներ, հետազոտողներ, արվեստի և շոու բիզնեսի ներկայացուցիչներ։ 11:44
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Պուտինին՝ ծննդյան օրվա առթիվ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան օրվա առթիվ: Ուղերձում ասված է. 11:11
Fitch Ratings. Ադրբեջանը առաջինն է Հարավային Կովկասում Ադրբեջանը պահպանել է դրական դիրքը՝ միջազգային վարկանիշային գործակալության Fitch Ratings- ի 2019 թվականի III եռամսյակի հաջորդ զեկույցում և ցուցադրել է կայուն զարգացման տեմպեր՝ BB + վարկանիշով: 10:59
Պետդեպը մտադիր է հետևել օրենքին նախագահի իմփիչմենթի գործով հետաքննության ընթացքում. Պոմպեո ԱՄՆ-ի Պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Պետդեպարտամենտը մտադիր է հետեւել օրենքի տառին հետաքննության ժամանակ, որն ուղղված է երկրի ղեկավար Դոնալդ Թրամփի իմփիչմենթին, հաղորդում է Associated Press-ը: 10:46
Երեւանում տեղի ունեցավ WCIT 2019 բացման արարողությունը (տեսանյութ) Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամալիրի տիեզերական դահլիճում տեղի է ունեցավ ՏՏ համաշխարհային 23-րդ համաժողովի (WCIT 2019) բացման արարողությունը։ 09:59
Երեխաները քնած էին. Քիմ Քարդաշյանը ժամանեց Երեւան ոչ թե VIP, այլ նախագահական սրահով Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն իր քրոջ՝ Քորթնի Քարդաշյանի հետ ժամանել են Հայաստան՝ WCIT ՏՏ համաշխարհային կոնգրեսին մասնակցելու համար: 06:19