Վերադառնում եմ Էջմիածին. Վիրահայոց թեմի առաջնորդը հեռանում է պաշտոնից Վրաստանի Հայ Առաքելական Եկեղեցու Հայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը սեփական ցանկությամբ լքում է զբաղեցրած պաշտոնը: Այս մասին նա հայտարարեց Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական նորանշանակ փոխանորդի ներկայացման ժամանակ: 18:45
Ազգային պատկերասրահից անհետացել է Մարտիրոս Սարյանի՝ 60 մլն դրամ արժեքով գեղանկարը ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում իրականացվող ուսումնասիրությունների արդյունքներով պարզվել է, որ ՀՀ կառավարության 24.11.2016թ. թիվ 1204-Ն որոշման 5-րդ կետի հիման վրա ՀՀ մշակույթի նախարարության «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ-ը միացման ձևով վերակազմակերպվել է՝ միանալով «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ին: 17:31
Նախագահը ստորագրել է ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի գոտու ձևավորման ժամանակավոր համաձայնագիրը Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Իրանի Իսլամական Հանրապետության միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագիրը» վավերացնելու մասին օրենքները: 16:32
Հինգ ընկերությունների արտադրած թթվասերում հայտնաբերվել է բուսական յուղ. ՍԱՊԾ զգուշացնում է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (ՍԱՊԾ) հայտնում է, որ ստուգումների արդյուքնում հինգ ընկերությունների արտադրած թթվասերում հայտնաբերվել է բուսական յուղ: 16:13
ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Երևանում ՊՆ զորամասի հրամանատարի սպանության փորձի մասին ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ սպանության փորձի դեպքի առթիվ: Այս մասին հայտնում են ՔԿ-ի մամուլի ծառայությունից: 15:54
Ավելի քան 7 մլրդ դրամի վնաս պետությանը. մեղադրանք է առաջադրվել «Սպայկա» ՍՊԸ տնօրենին. ՊԵԿ ՊԵԿ քննչական վարչության աշխատակիցների կողմից կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման ուղղությամբ ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպք: 13:46
Թիրախը բնակչության թվի կրկնապատկումն է. Փաշինյանը նոր խորհուրդ է ստեղծել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհուրդ ստեղծելու մասին որոշում է ստորագրել: Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից: 13:24
Վարչապետը Երևան-Գյումրի նոր էլեկտրագնացքի առաջին ուղևորն էր Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Գյումրի է ուղևորվել Երևանի երկաթուղային կայարանից՝ Երևան-Գյումրի-Երևան երթուղում աշխատանքը սկսող նոր՝ թվով երկրորդ ЭП2Д էլեկտրագնացքով: 11:58
«Սպայկա» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանը ձերբակալվել է Ձերբակալվել է «Սպայկա» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանը։ Տեղեկությունը VERELQ-ին հաստատեցին Պետեկամուտների կոմիտեից։ 11:51
Փորձել են սպանել ՊՆ N զորամասի հրամանատարին. կասկածյալի ինքնությունը հայտնի է Այսօր՝ ապրիլի 5-ին, հրազենային վնասվածքով «Աստղիկ» բ/կ է տեղափոխվել ՊՆ N զորամասի հրամանատար 1989 թ. ծնված մի տղամարդ։ 11:21
Գերմանիայում գոհունակությամբ հետևում են Հայաստանում ընթացող գործընթացներին. ՍԴ նախագահ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Անդրեաս Ֆոսկուլեին: Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից: 11:17
Իմ անմիջական ցուցումով քգործ է հարուցվել իմ մերձավոր ազգականի չարաշահման փաստով. վարչապետ Չեմ ուզում մազոխիստի տպավորություն թողնել, բայց ուզում եմ տեղեկացնել, որ իմ անմիջական ցուցումով քրեական գործ է հարուցվել իմ մի մերձավոր ազգականի թույլ տված ենթադրյալ չարաշահման փաստի առիթով: 11:01