Հիմա համբերության ժամանակն է, գործը նոր է սկսելու. Սերժ Թանկյանը խոսեց Երեւանում Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը քիչ առաջ ժամանեց Երևան: Վարչապետի թեկնածու, «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը աջակիցների հետ Թանկյանին դիմավորեց օդանավակայանում: 00:38
Կարեն Կարապետյանը վերջին անգամ շնորհավորել է Մեդվեդեւին Հաղթանակի տարեդարձի առիթով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևին՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 73-րդ տարեդարձի կապակցությամբ: 18:30
Բոլոր հարցերը հնարավոր է լուծել ազգային համաձայնության ոգով. Արմեն Սարգսյան Վաղը Ազգային ժողովում տեղի ունենալիք վարչապետի ընտրության երկրորդ փուլի կապակցությամբ ուղերձ է հրապարակել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը: 18:19
Մեկնարկել է Հանրապետական խմբակցության նիստը Հանրապետական կուսակցությունում տեղի է ունեցել գործադիր մարմնի նիստն, այն վարել է կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը, իսկ այժմ խմբակցության նիստն է ընթանում։ 17:50
2018-ի հունվար-ապրիլին ներմուծվել են աննախադեպ թվո Այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ մոտ 35 միլիարդ դրամով կամ 13 տոկոսով աճել է սահմանին հարկման ենթակա ապրանքների ծավալը: 17:47
Չլիներ 1945-ի հաղթանակը, չէր լինի արցախյան հերոսամարտը. շաբաթօրյակ «Հաղթանակ»-ի զբոսայգում Երիտասարդ սերունդը պետք է գնահատի այդ հաղթանակը, քանի որ պետք է գիտակցել, որ եթե 45 թվին մեր պապերի օգնությամբ չհաղթահարվեր ֆաշիզմը, չի բացառվում, որ մենք չունենայինք արցախյան հերոսամարտը: Այս մասին «Հաղթանակ» զբոսայգում տեղի ունեցած շաբաթօրյակի ժամանակ հայտարարեց Միջազգային հումանիտար զարգացման հկ-ի փոխնախագահ Ծովինար Կոստանյանը: 17:41
Անդրիաս Ղուկասյանը կալանքից ազատ արձակվեց Դատարանը բավարարեց կալանքը փոխելու փաստաբանների միջնորդությունը և «Նոր Հայաստան» ընդդիմադիր շարժման անդամ Անդրիաս Ղուկասյանին երկրից չբացակայելու ստորագրությամբ ազատ արձակեց։ 17:21
Ծառուկյանի գրոհը եւ իշխանափոխության երեք սցենարները. ի՞նչ սպասել մայիսի 8-ին ԱԺ-ում Թեև ընդդիմության առանորդ, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի կողմից մայիսի ԱԺ-ում սպասվող 8-ի քվեարկությունը իներցիայով ներկայացվում է որպես մասսայական մոբիլիզացիա պահանջող հեղափոխության կարևորագույն հանգրվան, իրականությունը այն է, որ վաղվա քվերակության արդյունքը, մեծ հավանականությամբ, արդեն հայտնի է։ 16:00
Չտրվե՛լ էմոցիաներին. Լեոնտեւը Մոսկվան չէ եւ չի արտահայտում ՌԴ-ի դիրքորոշումը «Կոմսոմոլսկայա պրավդայի» եթերում ներհայաստանյան իրադարձությունների ու Հայաստանի դերի ու նշանակության մասին կոշտ հայտարարություններ արեց «Ռոսնեֆտ»-ի մամուլի քարտուղար Միխայիլ Լեոնտևը, ինչը բողոքի ալիք բարձրացրեց թե ՀՀ–ում, թե ՌԴ–ում`հայկական շրջանակների մոտ։ 15:35
Թուրքիայի ընդդիմությունը խոստանում է համակարգային և տնտեսական բարեփոխումներ Թուրքիայի ընդդիմադիր «İyi Parti» կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեները հայտարարել է որ պատրաստվում է տնտեսական և համակարգային բարեփոխումներ իրականացրել երկրում ընտրվելու դեպքում, հաղոդրում են թուրքական ԶԼՄ–ները։ 14:55
Պուտինը չորրորդ անգամ ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը Ավարտվեց Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը: Նա իր քաղաքական կարիերայում չորրորդ անգամ ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը: Երդմնակալության արարողությունը սկսվեց Մոսկվայի ժամանակով 12:00-ին եւ տեւեց մեկ ժամից քիչ ավելի: Այն անցավ Կրեմլի Անդրեեւյան դահլիճում: 14:39
Սպասվում է ԳՄ նիստ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ. ՀՀԿ-ն որոշելու է Փաշինյանին աջակցողներին Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան ՀՀԿ-ականներին կրկին հավաքելու է Մելիք Ադամյան 2-ում: ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի է ունենալու ՀՀԿ Գործադիր մարմնի նիստ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: 14:25
Կոռումպացված չինովնիկները եւ ՀՀԿ-ի առաջնային դեմքերը կհեռացվեն կառավարությունից. Միրզոյան Բոլոր այն չինովնիկները, որոնք ներգրավված չեն եղել կոռուպցիոն սկանդալներում, հանդես են եկել պրոֆեսիանոլ դիրքերից, շարունակելու են աշխատել Նիկոլ Փաշնյանի կառավարությունում: Այս մասին «Ազատության» եթերում հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, Փաշինյանի թիմակից Արարատ Միրազոյանը: 14:13
«Ուկրաինական սցենարից» դասեր քաղվել են. ԱՄՆ-ի փորձագետները՝ ՀՀ-ում հեղափոխության մասին Ամերիկացի վերլուծաբանները վերլուծում են թավշյա հեղափոխության դրդապատճառներն ու ազդեցությունը Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականության վրա: 13:49
Հայաստանը պարեց դեպի հեղափոխություն. The Washington Post Վերջին մի քանի օրերին հարյուր հազարավոր հայեր մասնակցել են հակակառավարական ցույցերին: The Washington Post պարբերականն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը: 13:11
Մի օլիգարխին չպետք է փոխարինի մյուսը. Ռուստամյանը պահանջներ է ներկայացնում Փաշինյանին Հանրային իշխանությունը եւ բիզնեսը պետք է տարանջատվեն, քանի որ Հայաստանը ապագա չունի այս ձեւով: Խոսքը չի գնում, որեւէ անձի մասին, ես սկզբունքորեն են հարցը դնում: Մենք Նիկոլ Փաշինյանի հետ սրա մասին էլ ենք խոսել: Տպավորություն չստեղծվի, որ մեկ օլիգարխին փոխարինելու են մյուսով: Այս մասին մայիսի 7-ին ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: 13:04
Բարաք. ադրբեջանա–իսրայելական ռազմական համագործակցությունը շատ ակտիվ զարգանում է Իսրայելի համար Ադրբեջանի հետ հարաբերություններն ունեն հատուկ կարևորություն։ Այդ մասին հայտարարել է Իսրայելի նախկին վարչապետ և նախկին պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը։ 12:10