16.07.2025
Կառավարության կազմը գրեթե հայտնի է
27.09.2016
Կառավարության կազմը գրեթե հայտնի է

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով որոշ նախարարներ են նշանակվել: Այդպես, Հրաչյա Ռոստոմյանը նշանակվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար: Լևոն Ալթունյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարար: Արմեն Ամիրյանը նշանակվել է ՀՀ մշակույթի նախարար: Սուրեն Կարայանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարար: Արտեմ Ասատրյանը նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար: Արմեն Երիցյանը նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար: Հրանուշ Հակոբյանը նշանակվել է ՀՀ սփյուռքի նախարար: Արփինե Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար: Դաշնակցությունը պահպանեց երեք պորտֆել Կառավարությունում: Միակ տարբերությունն այն է, որ Արծվիկ Մինասյանը նշանակվեց ՀՀ բնապահպանության նախարար: Դավիթ Լոքյանը նշանակվեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար, իսկ Լևոն Մկրտչյանը` ՀՀ կրթության և գիտության նախարար: