Ոստիկանները զինաթափել են ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին ուղեկցող թիկնազորին
12.09.2018
Քիչ առաջ ոստիկանները «ռեյդ-զինաթափում» օպերացիա են իրականացրել Լեոյի փողոցում:
ՀԺ-ի տեղեկություններով, ոստիկանները զինաթափել են ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին ուղեկցող թիկնազորին: Նույն այդ տեղեկություններով, ոստիկանները «Toyota Prado» մակնիշի մեքենայից բերման են ենթարկել 5 անձի:
Ոստիկանությունից չեն հերքել տեղեկությունները, սակայն խոստացան մանրամասներ հայտնել ավելի ուշ: Հարցին, թե նրանց մոտ զենք-զինամթերք եղե՞լ է, ոստիկանությունից ասացին, որ մի քանիսի մոտ զենք հայտնաբերվել է, որի օրինականությունը ստուգվում է:
Նշենք, որ այսօր Սամվել Ալեքսանյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել էր, թե ինքը օլիգարխ չէ եւ թիկնապահ էլ չունի:
Սեպտեմբերի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքի ժամանակ հրահանգեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին եւ ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանին իրականացնել ռեյդ, օլիգարխներին, բարձրաստիճան պաշտոնյաներին, թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին եւ զինաթափել: