Գիշերն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակը համեմատաբար հանգիստ է եղել: Այս մասին armtimes.com-ի հետ զրույցում ասել է Արցախի պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը: «Գիշերը հակառակորդը հրադադարը հիմնականում խախտել է հրաձգային զինատեսակներից: Պաշտպանության բանակի կողմից վերահսկվում է շփման գծի ողջ երկայնքը»,- նշել է Սենոր Հասրաթյանը: Աղբյուրը հիշեցնում է , որ ադրբեջանական զինուժի արկակոծության հետեւանքով տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ ստացած զինծառայողների առողջական վիճակը չի փոխվել, նրանք կտեղափոխվեն Երեւան: