21.04.2025
Խորենացիում բախումների հետևանքով բուժհաստատություններ է դիմել 51 անձ
21.07.2016
Խորենացիում բախումների հետևանքով բուժհաստատություններ է դիմել 51 անձ

Հուլիսի 21-ի գիշերը, ժամը 02:30–ի դրությամբ Խորենացի փողոցում տեղի ունեցած բախումների հետևանքով մայրաքաղաքի տարբեր բուժհաստատություններ դիմածների թիվը 51 է, նրանցից 28-ը` ոստիկան: Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը: Նրա խոսքով, բոլոր տուժածներին ցուցաբերվում է պատշաճ բուժօգնություն, տուժածներից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: Նշենք, ժամը 04-ի սահմաններում, ոստիկանությունը զգուշացրեց Խորենացու փողոցում հավաքված ցուցարարներին, որ հավաքը անօրինական է և կոչ արեց նրանց լքել տարածքը։ Երկրորդ անգամ նույն կոչը հնչեցնելուց հետո , որին ցուցարարները կրկին չենթարկվեցին, ոստիկանական պատնեշի ետևից դուրս գալով՝ իրավապահները սկսեցին բերման ենթարկել նրանց` ազատելով փողոցը: Ոստիկանության այդ գործողություններից հետո Խորենացու պողոտայում ցուցարարներ չմնացին։