13.07.2025
Նախագահ. Առանց ԼՂՀ  կարգավիճակի  Ադրբեջանին հողեր հանձնելու մասին խոսակցություններն ախմախություն են
23.01.2017
Նախագահ. Առանց ԼՂՀ կարգավիճակի Ադրբեջանին հողեր հանձնելու մասին խոսակցություններն ախմախություն են

Առանց ԼՂՀ կարգավիճակի Ադրբեջանին հողեր հանձնելու մասին խոսակցությունները ախմախություն են: Այս մասին զորացրված զինծառայողների հետ հունվարի 20-ին կայացած հանդիպման ժամանակ, անդրադառնալով այդ խոսակցություններին, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: «Մեզ համար ամենակարևորը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումն է, որպեսզի մենք ունենանք այնպիսի կարգավիճակ, որը հնարավորություն է տալու Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հավերժ ապրել իր հողի վրա: Իսկ թե ո՞վ է պատրաստվում հող տալ, ո՞ր հողի մասին է խոսքը, ինչի՞ դիմաց՝ դրանք երկրորդական խոսակցություններ են: Մի հավատացեք նման խոսակցությունների»,-հայտարարել է նախագահը: Սերժ Սարգսյանը շեշտել է՝ չափազանց կարևոր է, որպեսզի մեզնից յուրաքանչյուրն իր ավանդը բերի բանակի մարտունակության բարձրացման, ամրության գործին: «Այստեղ դուք և բոլոր այն տղաներն, ովքեր պատվով, բարեխղճորեն ծառայել ու ետ եք վերադարձել, շատ մեծ գործ ունենք անելու: Հինգ, տասը տարի հետո ձեր հասակակիցներն են ղեկավարելու մեր երկիրը և դուք պետք է պատրաստ լինեք դրան: Դուք ձեր պարտքը կատարել եք այդ ժամանակահատվածի մասին, հիմա ձեր պարտքն է զարգացնել մեր երկիրը»,- հավելել է երկրի ղեկավարը: