24.11.2024
Անցումային կառավարությունը տապալել է իր այդ հանձնառությունը. Ավինյանի օգնականը հեռանում է
prev Նախորդ նորություն

Դավիթ Սանասարյանը լքել է «Ժառանգություն»-ը. նա անդամագրվելու է Փաշինյանի ղեկավարած ՔՊ-ին

Ազգային Վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերով հայտարարեց, որ շատ կարեւոր որոշումներ է կայացրել այսօրվա իրադարձություններից հետո ու համարում է այսօր պատմական օր:


«Ուրախ եմ, որ համաներման մասին որոշումն ընդունվեց, մարդիկ ազատ արձակման հնարավորություն կստանան, շատ ուրախ եմ Շանթ Հարությունյանի համար:


Հաջորդը, արդեն 10-11 տարի անցավ այն օրից, երբ ես անդամագրվեցի «Ժառանգություն» կուսակցությանը: Ես իրավաբանական կրթություն ստացա, բայց որոշեցի, որ չեմ դառնա իրավաբան: Հանդիպեցի Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, նա կարողացավ ինձ բացատրել, որ յուրաքանչյուր քաղաքացուց է կախված հայրենիքը: Հասկացա, որ պետք է մտնեմ քաղաքականություն, 2007 թվականից ի վեր «Ժառանգություն»-ն ինձ համար եղել է քաղաքական դպրոց, ես իմ կուսակից ընկերների հետ եղել եմ գրեթե բոլոր միջոցառումներին, հպարտանում եմ նրանցով, նրանք իմ ընկերներն են:


Կարող եմ այսօր շնորհակալություն հայտնել անձամբ Րաֆֆի Հովհաննիսյանին ու մյուս իմ կուսակից ընկերներին: Ես մի քանի օր առաջ դուրս եմ եկել «Ժառանգություն» կուսակցության շարքերից: Բացատրեմ ինչու՝ արդեն ամիսներ շարունակ իմ մասնակցությունը «Ժառանգության»-ը ձեւական է: Քաղաքական որոշումներին կուսակցության ես չեմ մասնակցել, անիմաստ է լինել մի կուսակցության անդամ, բայց որոշումներ կայացնել այլ քաղաքական թիմում»:


Դավիթ Սանասարյանը մանրամասնել է, թե ինչու է կայացրել նման որոշում ու նաեւ հայտնել է, որ անդամագրվելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, այդ մասին խոսել է նաեւ վարչապետի հետ: