ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունները կլինեն այս տարի։ «Կքննարկենք, կարծում եմ, որ այս տարի», - Aysor.am-ի փոխանցմամբ լրագրողների հետ զրույցում ասաց նա: Հարցին՝ ի՞նչ է կարծում՝ Ազգային ժողովում մեծամասնությունը կողմ կքվեարկի՞ իր ներկայացրած կառավարության ծրագրին, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ, այո, հավանություն կտա, և մենք բնականոն կաշխատենք, և ես կարծում եմ, որ էլի չպետք է որևէ մեկը քաղաքական իրավիճակը սխալ գնահատելու գայթակղությանը տրվի»։