Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 9-ին որոշում է ստորագրել, որում ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Լիլիա Շուշանյանին նշանակել տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ»: VERELQ-ը ներկայացում նրա կենսագրությունը: Լիլիա Շուշանյանը ծնվել է 1991թ. մայիսի 26-ին, Երևանում: Կրթություն 2012-2014թթ.՝ Երևանի պետական համալսարան, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, «Հանրային կառավարում» մասնագիտացմամբ գերազանցության դիպլոմ, մագիստրատուրա2008-2012թթ.՝ Երևանի պետական համալսարան, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, «Հանրային կառավարում» մասնագիտացմամբ գերազանցության դիպլոմ, բակալավր Աշխատանքային գործունեություն 2014-2015թթ․՝ ՀՀ կառավարության աշխատակազմ, գլխավոր գործավար2015-2016թթ․՝ ՀՀ կառավարության աշխատակազմ, փորձագետ2016-2017թթ․՝ ՀՀ կառավարության աշխատակազմ, աշխատակազմի ղեկավար-նախարարի՝ հանրային կառավարման հարցերով խորհրդատու2017թ․հունվարի 24-ից 2017թ․դեկտեմբերի 11-ը՝ ՀՀ կառավարության աշխատակազմ, աշխատակազմի ղեկավար-նախարարի խորհրդական (հասարակական հիմունքներով)2017թ․հունվարի 24-ից 2017թ․դեկտեմբերի 11-ը՝ ՀՀ կառավարության աշխատակազմ` «Հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության բարելավում» ծրագրի ղեկավար2018 հունվարից առ այսօր՝ ՀՀ վարչապետի աշխատակազմ, ԱՃԹՆ-ի քարտուղարության ղեկավար