19.07.2025
Դատապարտում ենք և՛ Խատինի աղետը, և՛ ադրբեջանցիների վայրագություններն Արցախում. Շարմազանով
26.09.2018
Դատապարտում ենք և՛ Խատինի աղետը, և՛ ադրբեջանցիների վայրագություններն Արցախում. Շարմազանով

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը բելառուս խորհրդարանականների ուղեկցությամբ սեպտեմբերի 26-ին այցելել է Խատինի հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցել 1943 թ. ֆաշիզմի զոհ դարձած Խատինի նահանգի խաղաղ բնակիչների հիշատակին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, Էդուարդ Շարմազանովը նշել է. «Խատինի աղետը ֆաշիզմի եւ վանդալիզմի դասական դրսեւորում է: Թե՛ 1915 թ. ապրիլին Կոստանդնուպոլսում, թե՛ 1943 թ. Խատինում եւ թե՛ 2016 թ. ապրիլին Թալիշում գործ ունեինք ֆաշիզմի եւ վանդալիզմի դասական դրսեւորման հետ: Եւ այսօր դատապարտելով Խատինի աղետը՝ մենք դատապարտում ենք եւ՛ Հայոց ցեղասպանությունը, եւ՛ ադրբեջանցիների կողմից Թալիշի խաղաղ բնակիչների դեմ վայրագությունները»: