"Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության վարչության որոշմամբ Հակոբ Ասլանյանը հեռացվել է կուսակցությունից: Համապատասխան որոշումը կայացվել է ՔՊ վարչության նիստում։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Ասլանյանը հրավիրվել է վարչության նիստին։ Հաղորդվում է, որ դեկտեմբերի 17-ին տեղի է ունեցել "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության վարչության նիստը, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Չարենցավանի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Արթուր Գալստյանի թեկնածությունը, իսկ Ապարանի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում ՝ Էդգար Փարվանյանի թեկնածությունը: