30.11.2024
ԵԿՄ անդամ Գոռ Ասատրյանին սպանել են. Քննչական կոմիտե
23.02.2024
ԵԿՄ անդամ Գոռ Ասատրյանին սպանել են. Քննչական կոմիտե

ԵԿՄ անդամ Գոռ Ասատրյանը հանկարծամահ չի եղել, նրան սպանել են։ Տեղեկությունը հայտնում է  ՀՀ ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։ Փետրվարի 13-ին ԵԿՄ-ն հայտնեց, որ նախնական տվյալներով՝ փետրվարի 12-ին հանկարծամահ է եղել Ներքին Հանդում ծառայության մեջ ներգրավված երկրապահ կամավորական, 1984թ․ ծնված Գոռ Ասատրյանը։ Նշվում էր, որ Ասատրյանը առավոտյան քնից չի արթնացել: Դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ, որի նախաքննության իրականացումը հանձնարարվել է քննչական խմբին։ «Նախաքննության ընթացքում նշանակված դատաբժշկական փորձաքննությամբ կատարված դիահերձման, ինչպես նաև այլ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Տ․Կ․-ի և Գ․ Ասատրյանի միջև ծագած վիճաբանությունից հետո փետրվարի 12-ի գիշերը՝ 00․05-ի սահմաններում, Տ․Կ․-ն ձեռքով ուժգին հարված է հասցրել մահճակալին պառկած Գ․ Ասատրյանի պարանոցի շրջանին, ինչի հետևանքով վերջինս ստացել է կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ և մահացել»,- ասաց Աբրահամյանը։ Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Տ․Կ․-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։ Նախաքննությունը շարունակվում է։