1.05.2025
Հայկական գրականության գոհարները թարգմանվել են չինարեն ու ներկայացվել Պեկինի գրքի փառատոնին
20.06.2024
Հայկական գրականության գոհարները թարգմանվել են չինարեն ու ներկայացվել Պեկինի գրքի փառատոնին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Չինաստանում մասնակցել է հայկական գրքերի շնորհանդեսին: Այն տեղի է ունեցել Պեկինի գրքի 30-րդ միջազգային փառատոնի շրջանակում, որտեղ ներկայացված էին ավելի քան 220 հազար չինարեն եւ օտար լեզուներով գրքեր: Փառատոնին ներկայացված էին հայերենից չինարեն թարգմանված 5 գրքեր (Մուրացան «Գեւորգ Մարզպետունի», Մովսես Խորենացի «Հայոց պատմություն», Գրիգոր Զոհրապ «Պատմվածքներ», Խաչատուր Աբովյան «Վերք Հայաստանի», Հայ ժողովրդական հեքիաթներ), որոնք թարգմանվել են ասիական դասական ստեղծագործությունների թարգմանության ծրագրի շրջանակում: Ներկայումս աշխարհի խոշորագույն փառատոններից մեկը դարձել է Չինաստանի առանցքային գրքի միջազգային տոնավաճառներից եւ հեղինակային իրավունքների առեւտրի հարթակներից մեկը: Պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանը, Լենա Նազարյանը, Թագուհի Ղազարյանը, Հայկ Ցիրունյանը եւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը: