Երևանում պատրաստվում է բացվել ֆուտբոլային ակադեմիա՝ հայտնի իտալական «Յուվենթուս» ակումբի բրենդի ներքո: Այս որոշումն ընդունվել է Հայաստանի կառավարության օգոստոսի 29-ի նիստում: Ակադեմիայի տեղակայման համար հատկացվել է Աճառյան փողոցի 20/4 հասցեում գտնվող մարզական համալիրը: Ծրագիրն իրականացվում է ֆրանչայզինգի հիման վրա: «Նեքսթ Ջեն Սպորտս» հայկական ընկերությունը ստացել է «Յուվենթուսի» բրենդն օգտագործելու իրավունք՝ պայմանով, որ պահպանի իտալական ակումբի բոլոր ստանդարտները երիտասարդ ֆուտբոլիստների պատրաստման գործում: Փոխարենը ընկերությունը պարտավորվում է ստեղծել ժամանակակից մարզական համալիր, հրավիրել եվրոպացի մարզիչներ և կապեր հաստատել ֆուտբոլային գործակալների հետ, ովքեր կհետևեն հայ պատանիների հաջողություններին: