ՀՀ Վերաքննիչ դատարանը այսօր մերժեց ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին կալանքի տակ թողնելու առաջին ատյանի որոշման դեմ պաշտպանների բողոքը։ Այսպիսով Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ կալանքի տակ: Ավելի վաղ գեներալի պաշտպանները բողոքարկել էին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Մանվել Գրիգորյանի կալանավորումն ուժի մեջ թողնելու մայիսի 2-ի որոշումը։ Այս պահին Գրիգորյանը գտնվում է «Նաիրի« բժշկական կենտրոնում։ Նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության։