ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սարգիս Հայոցյանը նշանակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի նախագահ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Սարգիս Հայոցյանին նշանակել գիտության կոմիտեի նախագահ»,- ասված է վարչապետի որոշման մեջ։ Նշենք, Հայոցյանը զբաղեցրել է Կոմիտեի Գիտական փորձաքննության կազմակերպման բաժնի պետի պաշտոնը: Հիշեցնենք, դեկտեմբերի 30-ին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սամվել Հարությունյանն ազատվեց գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից։