7.12.2024
Չկա պետություն, որը համավարակի ժամանակ հարկային բեռ է ավելացրել, բացի Հայաստանից
prev Նախորդ նորություն

ԵՏՀ նախարար Գեղամ Վարդանյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ հայկական ԶԼՄ-ների դեմ

ԵՏՀ նախարարը գործարար համբավի պաշտպանության մասով երկու հայց է ներկայացրել ԶԼՄ-ներին: Այդ մասին տեղեկացրել է ԵՏՀ Ներքին շուկաների, տեղեկատվայնացման,  տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Գեղամ Վարդանյանի փաստաբանը՝ Գևորգ Գյոզալյանը ՝ «TK & Partners» CJSC փաստաբանական ընկերության գործընկերը:

«Տեղեկացնում եմ, որ ներկայացված և գրացված են երկու հայց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում «ՓաստԻնֆոյի» և «Երկիրի» դեմ՝ նախարարի և նրա գործունեության մասին փաստերի հերքման պահանջով: ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկատվությունը զրպարտություն է և վնաս է պատճառում իմ հաճախորդին», – նշել է Գյոզալյանը:

Երկու հայց է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում: Հայտարարություններում նշվում է, որ հրապարակումները վնաս են հասցրել գործարար համբավին, դրանք արատավորում են ԵՏՀ նախարար Գեղամ Վարդանյանի պատիվն ու արժանապատվությունը:


VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ նշված լրատվամիջոցը լուր էր հրապարակել, թե Գեղամ Վարդանյանին կասկածում են վատնումներ և չարաշահումներ կատարելու մեջ։ Ըսդտ աղբյուրի՝  ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի հանձնարարությամբ՝ ներքին քննություն է սկսվել, որը միտված է պարզելու Վարդանյանի կողմից տնօրինվող միջոցների վատնման մասին տվյալներն ու հնարավոր կոռուպցիոն ռիսկերը։