Սիրիայի Արաբական Հանրապետությունում հումանիտար առաքելություն իրականացնող խմբի մասնագետները հունվարի 16-ին Հալեպի հոսպիտալին են փոխանցել դեղորայք և բժշկական պարագաներ: Ինչպես հայտնում են Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնից, սիրիական կողմը ևս մեկ անգամ նշել է հայկական հումանիտար խմբի գործունեության կարևորության մասին և երախտագիտություն հայտնել: Հալեպում հումանիտար առաքելություն իրականացնող խմբի բժիշկները 2019 թվականի փետրվարի 8-ից մինչև 2020 թվականի հունվարի 16-ը հետազոտել և բուժել են 13 հազար 680 հիվանդի: Սակրավորներն ականազերծել են 126 հազար քառակուսի մետր տարածք: Հումանիտար առաքելությունը շարունակվում է: