2019 թվականի ընթացքում Կյանքի ստենտ (Stent for Life) ազգային ծրագրով պետական բյուջեի միջոցների հաշվին կատարվել է 2.132 սրտի վիրահատություն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա նշել է, որ 2018 թվականին նույն ծրագրով կատարվել էր 1.463 վիրահատություն: «Աճը կազմել է 45.7%»,- գրել է նախարարը: