Սեպտեմբերի 26-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանն ընդունել է Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի պատվիրակությանը՝ Արցախի ծրագրերի ղեկավար Հուսիկ Սարգսյանի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բանակի և Թուֆենկյան հիմնադրամի միջև համագործակցության զարգացման հեռանկարները և հիմնական ուղղությունները: