«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը հրավիրվել է ՀՔԾ: Այս մասին նա տեղեկացնում է Facebook-ի իր էջում: «Երեւանի փողոցներում մեր քարոզչական պաստառները հայտնվելուն պես ՀՔԾ-ից հերթական հրավերը ստացա: Ինչպես արդեն տեղյակ եք մենք որոշել ենք մասնակցել քարոզչությանն ու ակտիվ բոյկոտ ենք քարոզելու: Երեւանի տարբեր վայրերում մեծ ու փոքր քարոզչական տախտակներ ենք վարձել ու այս ամսվա ընթացքում տարբեր քարոզչական նյութերով լինելու ենք մարզերում եւ համայնքներում: Այս ֆոնի վրա ՀՔԾ-ից հերթական հրավերն եմ ստանում, բայց այս անգամ հայտնի «մատնության» գործի նախաքննության ավարտի մասին տեղեկանալու համար»,- գրել է նա: Սամսոնյանը ՀՔԾ պետք է ներկայանա վաղը: