«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հրավիրվել է ՀՔԾ: Մարուքյանը Facebook-ի իր էջում հրապարակել է պաշտոնական փաստաթուղթը և գրել. «Այսօր դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել, ինչպես նաև հրավիրվել եմ ՀՔԾ բացատրություն տալու»: VERELQ-ը հիշեցնում է, որ մայիսի 8-ի ԱԺ նիստն ընդհատվել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլը» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանի միջև ծեծկռտուքով, որին մասնակցել են նաև մի շարք այլ պատգամավորներ: Միջադեպի պահին նիստերի դահլիճում էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այսօր հայտնի դարձավ, որ Հատուկ քննչական ծառայությունը ստացել է Դատախազության կողմից ուղարկված՝ Ազգային ժողովում մայիսի 8-ին տեղի ունեցած միջադեպի տեսանյութը և ԶԼՄ-ների հրապարակումները։