Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի պետ է նշանակվել Շիրակի մարզի դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը։ Այս մասին հայտնում են ԱԱԾ լրատվության ծառայությունից։ VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ Արթուր Աղաջանյանն ազատվել է պաշտոնից: Համաձայն շրջանառվող լուրերի՝ Արթուր Պողոսյանը ԱԱԾ տնօրենի տեղակալ Արգիշտի Քյարամյանի ընկերն է։