Տեղեկատվական անվտանգության մասնագետ, մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը գրում է, որ ադրբեջանցի հաքերները Հայասանից «տոննաներով անձնագրեր, բանակային փաստաթղթեր լցնում ցանց»: «Ադրբեջանցիք էս երեք օրը կոնկրետ մեզ ձեռ են առնում, ինչ փաստաթուղթ ասես չեն լցնում ցանց Հայաստանից. տոննաներով անձնագրեր, բանակային փաստաթղթեր։ Էս մեր ներքին բարդակը ե՞րբ ա դադարելու...», - ասված է Մարտիրոսյանի ֆեսյբուքյան գրառման մեջ: