ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին այսօր զորացրվել է: Այս մասին ֆեյսբուքյան գրառում է արել վարչապետը. «Այսօր մեր զինվոր որդին զորացրվեց եւ վերադառնում է տուն։ Բարի ծառայություն մեր բոլոր նորակոչիկներին եւ զինվորներին, բարի վերադարձ ծառայությունն ավարտած մեր բոլոր զինվորներին։ Ի գիտություն - Զորամասի ներսում ժամկետային զինծառայողները դիմակ չեն կրում, որովհետեւ ապրում են մեկ ընտանիքի կանոնով»,- գրել է Նիկոլ Փաշինյանը: Նա նաեւ տեսանյութ է հրապարակել, որտեղ որդին հրաժեշտ է տալիս ծառայակիցներին: