ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արգիշտի Քյարամյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ: «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Արգիշտի Քյարամյանին նշանակել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ»,-ասված է որոշման մեջ: Այսօր ավելի վաղ այդ պաշտոնից ազատվել էր Արման Պողոսյանը: Հիշեցնենք, որ Արգիշտի Քյարամյանը հոկտեմբերի 8-ին ազատվել էր ԱԱԾ տնօրենի պաշտոնից, որին նշանակվել էր մի քանի ամիս առաջ: