Ռուսական խաղաղապահ առաքելության զինծառայողները Գիտելիքի օրը Լեռնային Ղարաբաղում ապահովել են երեխաների, ուսուցիչների եւ տեղի բնակիչների կարգն ու անվտանգությունը: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։ Ավելի քան 100 զինծառայող է ներգրավվել Ստեփանակերտի բոլոր դպրոցների և մանկապարտեզների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Մարտունու և Մարտակերտի շրջաններում: «Լեռնային Ղարաբաղում այսօր նշում են ուսումնական տարվա սկիզբը։ Գիտելիքի օրը դպրոցներում կմեկնարկի առաջին զանգով։ Ռուս խաղաղապահների կողմից քսան յոթ դիտակետերում իրականացվում է իրավիճակի շուրջօրյա դիտարկում եւ վերահսկողություն Լեռնային Ղարաբաղի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ: Դիտորդական առաքելությունների պատասխանատվության գոտիներում ռուս խաղաղապահները նաեւ ապահովում են ավտոմեքենաների անվտանգ տեղաշարժը: Ռուսական խաղաղապահ զորախմբի ռազմական ոստիկանության ստորաբաժանումները կատարում են Լեռնային Ղարաբաղի տարածքով ավտոմոբիլային շարասյուների ուղեկցման խնդիրները: Ռուս խաղաղապահների կողմից պարեկություն է իրականացվում հինգ երթուղիներով», - ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Վլադիսլավ Դեմկինը։ Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի եւ Հայաստանի Հանրապետության վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն, 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի եւ բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում: Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման եւ ռազմական գործողությունների վերահսկման համար տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: