Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 25-ին մերժեց Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը: Փաստաբան Երվանդ Վարոսյանի խոսքով՝ դատարանը որոշեց, որ կալանքի համար անհրաժեշտ հիմքեր չկան: VERELQ-ը հիշեցնում է, որ Մանվել Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 131-րդ հոդվածի (Մարդուն առևանգելը) 2-րդ մասի 1-ին կետով: