Հայաստանում նախնական տվյալներով քվեարկությանը մասնակցել է 1 281 174 մարդ, կամ ընտրելու իրավունք ունեցողների 49,4 տոկոսը: 2018-ի քվեարկությանը մասնակցել էր 1 միլիոն 260 հազար 840 ընտրող կամ ընտրողների 48,63 տոկոսը: Ինչպես հայտնում են ԿԸՀ-ի մամուլի ծառայությունից, Մայրաքաղաք Երևանում քվեարկությանը մասնակցել է ընտրողների 51.55 տոկոսը: Ստորեւ ներկայացնում ենք մարզերում քվեարկության մասնակցության արդյունքները. Արագածոտնի մարզ – 58 737 ընտրող (50 տոկոս) Արարատի մարզ – 113 625 ընտրող (50,87 տոկոս) Արմավիրի մարզ – 104 880 ընտրող (44,47 տոկոս) Գեղարքունիքի մարզ – 86 173 ընտրող (45,47 ընտրող) Լոռու մարզ – 109 141 ընտրող (46.73 տոկոս) Կոտայքի մարզ – 121 212 ընտրող (50,08 տոկոս) Շիրակի մարզ – 93 510 ընտրող (41,24 տոկոս) Սյունիքի մարզ – 66 252 ընտրող (60,38 տոկոս) Վայոց Ձորի մարզ – 26 132 ընտրող (56,05 տոկոս) Տավուշի մարզ – 58 666 ընտրող (53,48 տոկոս) Ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ` 21 կուսակցություն և 4 դաշինք, իսկ ընտրացուցակներում 2510 թեկնածու է ընդգրկված: