Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց: Այս մասին նա հայտարարեց իր ուղերձում: Նա տեղեկացրեց, որ կմնա վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար մինչ արտահերթ ընտրությունների անցկացումը: «Հրաժարական եմ տալիս քաղաքացու օրը, և սա խորհրդանիշն է, որ ժողովրդից ստացած իշխանությունը վերադարձնում ենք ժողովրդին»,- նշեց նա: Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ մասնակցելու են ընտրություններին, իսկ ինքը լինելու է վարչապետի թեկնածու: