Այս պահին ռազմական դրություն մտցնելու անհրաժեշտություն ես չեմ տեսնում: Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ բացառել պետք չէ՝ ռազմական դրություն հնարավոր է մտցվի իրավիճակի կտրուկ սրման դեպքում։ «Հույս ունենք, որ իրադրությունը ոչ միայն կտրուկ չի սրվի, այլ կստանա այն լուծումը, որի մասին խոսում ենք», - հավելեց Փաշինյանը։