Ֆրանսիայի դեսպան Անն Լյույոն այցելել է Եռաբլուր: Ֆրանսիացի դիվանագետը գրառում է կատարել Twitter-ում. «Եռաբլուրում ես հարգանքի տուրք մատուցեցի Հայաստանի ֆրանսիական համալսարանի զոհված ուսանողների եւ բոլոր նրանց հիշատակին, ովքեր զոհվեցին մարտերում: Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում զոհված զինվորների ընտանիքներին: Ֆրանսիան աջակցում է տարածաշրջանում բնակչության անվտանգության ապահովմանն ուղղված կողմերի ջանքերին»,- ասվում է գրառման մեջ: